38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ալինա ԴԵՐՁՅԱՆ. Վերկա Սերդյուչկային չհիշեցնեք, նա կարգին աղջիկ է, գոնե սափրվում է

Ալինա ԴԵՐՁՅԱՆ. Վերկա Սերդյուչկային չհիշեցնեք, նա կարգին աղջիկ է, գոնե սափրվում է
11.05.2014 | 16:29

Երբեք չէի պատկերացնի, որ ինձ հոմոֆոբիայի մեջ կմեղադրեն: Լավ ճանաչողները գիտեն, թե իրականում ինչ կարծիք և վերաբերմունք ունեմ այդ երևույթին: Շատերի կողմից անգամ հալածվել եմ իբր չափազանց հանդուրժող լինելու համար: Հիմա էլ ասեմ, գիտեմ, որ էլի վատ արձագանք կլինի ոմանց մոտ: Լավ ճանաչում եմ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց, ովքեր իրենց մարդկային որակներով, շատ ավելի բարձր են, քան որոշ ավանդապաշտներ: Քանի որ ես անհատին գնահատում եմ ըստ իր քայլերի, այլ ոչ թե ըստ իր անկողնային նախասիրության, չեմ կարծում, որ ինձ պետք է հուզի, թե ում հետ է նա գիշերներն անցկացնում, բայց ինձ հուզում է այն, թե ոնց է իրեն դրսևորում դրանից հետո հասարակության մեջ: Ինչևէ, հիմա իմ տեսակետն ասեմ, թե ինչու ես անհանդուրժող եղա կոնչիտայի դեպքում: Դժգոհությունս բնականաբար անձին կամ նրա կատարողական որակին չի վերաբերում: Ինքս հաճույքով եմ լսել երգը: Որպես մարդ, կին, հասկանում եմ, թե ինչ բարդ ու հակասական ապրումներով է լցված մի էակի կյանք, որը հստակ նույնականացման խնդիր ունի, և այդ հարցը գենդերային խառնուրդի ցուցադրական բարձրաձայնմամբ է լուծում: Նա իր գոյության հարցերն է լուծում, այդ անհատին չեմ փնովի, առանց այդ էլ, ինչպես ասում են «պատժված է»: Այստեղ հարցը ընդհանուր եվրոպական քաղաքականությանն է վերաբերում: Երբ հաղթող դարձավ հրեշների կերպարներով ռոք խումբը, ես նման մտորումներ ունեի: Այն ժամանակ փաստորեն լատենտ հրեշապաշտները գերակշռեցին: Իսկ հիմա արդեն գերակշռող էին լատենտ և բացահայտ գենդերախառնուրդները: Ինձ հուզում է այն, որ սրանից հետո կգնա ամենաթողության ալիք, երբ երիտասարդությունը չի մտածի բարոյական նորմերի մասին (բարոյականությունը սեռական կյանքի հետ չենք խառնում, լա՞վ, դրանք տարբեր գաղափարներ են), դաստիարակության մասին: Կապրեն միայն իրենց բնազդներով, արդյունքում ինչ կլինի նրանց հոգեկան աշխարհի հետ` սարսափելի է պատկերացնել անգամ: Հիմա կասեն, քո ինչ խնդիրն է, ազատ մարդիկ են, ոնց կուզեն, թող ապրեն: Համաձայն եմ, փառք Աստծո, դա իմ խնդիրը չէ Բայց ես լուրջ կասկածներ ունեմ, որ շուտով իմ նմանները, այսինքն իրենց գենդերային պատկանելությունը հստակ գիտակցողները կդառնան փոքրամասնություն: Դա էր այս մրցույթի մեսիջը մեզ բոլորիս:

Հ.Գ. Վերկա Սերդյուչկային չհիշեցնեք, նա կարգին աղջիկ է, գոնե սափրվում է:

Դիտվել է՝ 2613

Մեկնաբանություններ